«Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը շարունակում է մնալ Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում։ Հաղորդում է The Guardian-ը։
«Արքայական ակումբը» մտադիր է ամռանը հանդես գալ ուելսցի ֆուտբոլիստին գնելու պաշտոնական առաջարկով։ Միևնույն ժամանակ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հույս ունի, որ թիմի հաջող ելույթները կօգնեն պահել իրենց առաջատարին։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Բեյլն արդեն 13 գոլի հեղինակ է դարձել։