«Պարմայի» պաշտպան Քրիստիան Ձակարդոն կարիերան շարունակելու է «Միլանում»: Այս մասին հայտնել է 2006 թվականի աշխարհի չեմպիոնի գործակալ Ալեսանդրո Մոջին: Ֆուտբոլիստի ներկայացուցչի խոսքերով' Ձակարդոյի պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված կլինի մինչև 2016/2017թթ. մրցաշրջանը:
Ընդ որում, հակառակ ուղղությամբ է տեղափոխվելու Ջամել Մեսբան:
Իտալիայում կարծում են, որ «Միլանը» այդ կերպ փորձում է լրացնել թիմից հեռացող Ինյացո Աբատեի բացը:
|