«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն կարող է դառնալ գերմանական «Շալկե 04»-ի նոր մարզիչը: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:
Ըստ աղբյուրի, իտալացի մասնագետի նշանակման հարցը գերմանական ակումբը քննարկել է դեռևս անցյալ ամառ: Ակումբի ներկայիս մարզիչ Յենս Կելլերը չի արդարացնում ղեկավարության հույսերը և ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտին «Շալկեն» բանակցություններ կսկսի Դի Մատեոյի հետ:
|