Հայաստանի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը մոտ է չեխական' «Չեսկե Բուդևիցե», ակումբ տեղափոխվելուն, որը հանդես է գալիս Չեխիայի բարձրագուն խմբում:
Ինչպես հայտնի դարձավ armsport.am-ին, ֆուտբոլիստն այսօր առավոտյան արդեն մեկնել է Չեխիա, որտեղ պետք է բուժզննում անցնի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մկոյանը փորձաշրջան էր անցնում ուկրաինական «Կարպատիում», սակայն վերջնահաշվում ֆուտբոլիստը և ակումբը ընդհանուր հայտարարի չեկան: