Մադրիդի «Ռեալի» ձախ պաշտպան Ֆաբիո Կոենտրաուն առաջիկա ամռանը կարող է տեղափոխվել Իտալիա, ուր պորտուգալացի ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են «Ինտերն» ու «Յուվենտուսը»։
Ինչպես հայտնում է Tutto Mercato-ն, ինքը ֆուտբոլիստն այդքան էլ գոհ չէ «Ռեալի» կազմում իր կարգավիճակից և մտածում է այլ ակումբ տեղափոխվելու մասին։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա Կոենտրաուն Պրեմերայում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։