«Ասթոն Վիլայի» հարձակվող Կրիստիան Բենտեկեն ընկերներին ասել է, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է թիմից։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։
Բելգիացի ֆուտբոլիստի ծառայություններով, ում տրանսֆերային արժեքը կազմում է 16 մլն ֆունտ ստերլինգ, հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը» և «Չելսին»։
Նշվում է, որ Մադրիդի «Ատլետիկոն» ևս մտադիր է իր կազմն ուժեղացնել Բենտեկեով, սակայն ֆուտբոլիստը ցանկանում է ելույթները շարունակել Պրեմիեր լիգայում։