«Լիվերպուլի» պաշտպան Մարտին Քելին նոր, երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել մերսիսայդյան ակումբի հետ: «Լիվերպուլի» 22-ամյա սանը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 7 խաղի: Սեպտեմբերի 23-ին՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում Մարտինը լուրջ վնասվածք ստացավ և կես տարով շարքից դուրս եկավ: Ավելացնենք, որ Բրենդան Ռոջերսի գալուց հետո նոր պայմանագիր են ստորագրել նաև Լուիս Սուարեսը, Մարտին Շկրտելը, Դանիել Ագգերը, Ջոնջոն Շելվին և Ռահիմ Սթերլինգը: Քելին Անգլիայի երիտասարդական հավաքականում մասնակցել է 5 խաղի և դարձել 2 գոլի հեղինակ: Մարտինը անցած տարի նորամուտը նշեց նաև ազգային հավաքականում:
|