«Մանչեսթեր Յունայթեդին» գործնականում հաջողվել է նոր պայմանագրի համար համաձայնության գալ կիսապաշտպան Մայքլ Կարրիկի հետ:
Սէր Ալեքսը նշել էր, որ իր կարծքիով Կարրիկը լավագույն մրցաշրջանն է անցկացնում «Օլդ Թրաֆորդում»:
Կարրիկի ներկայիս պայմանագիրը կրանա 2014թ-ի ամռանը, սակայն «Յունայթեդը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը ևս 2 տարով:
Ինչպես հայտնում է Goal-ը, նոր պայմանագրով Անգլիայի հավաքականի 31-ամյա ֆուտբոլիստը կստանա շաբաթական 80 հզր ֆունտ:
-Գործնականում համաձայնությունը տեղի է ունեցել: Բանակցությունները շատ հարթ ընթացան, որովհետև Մայքլը ցանկանում է մնալ «Յունայթեդում»: Մի քանի ակումբներ հետաքրքրված են Կարրիկի ծառայություններով, սակայն դա ոչ մի խնդիր չառաջացրեց և ամռանը ֆուտբոլիստը կստորագրի նոր պայմանագիրը,- հայտնել է «Յունայթեդի» ներկայացուցիչը: