Բիլբաոյի «Աթլետիկի» 27-ամյա հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն հուլիսի 1-ին կհամալրի Թուրինի «Յուվենտուսը», հաղորդում է Goal.com-ը:
Հունվարի 24-ին «Յուվենտուսը» պաշտոնապես կհայտարարի Իսպանիայի հավաքականի հարձակվողի հետ չորս տարվա պայմանագիր կնքելու մասին:
Լյորենտեի տարեկան աշխատավարձը կլինի 4,5 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Լյորենտեն անցկացրել է 12 հանդիպում, խփել է մեկ գնդակ: